«Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվել է |1lurer.am|
13:52 - 01 դեկտեմբերի, 2020

«Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվել է |1lurer.am|

1lurer.am: «Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվել է:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ նիստին ներկա են եղել միայն ինքը և պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:  

Ալումյանը տեղեկացրեց, որ երեկ դատարանից իրենց հայտնել էին, որ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի ներկայանալու, ուստի նիստն այդ հիմքով հետաձգվելու է: 

Պաշտպանն ասաց, որ դեռ ամիսներ առաջ դատարան են ներկայացրել մի շարք միջնորդություններ, որոնք դատարանի կողմից տարբեր պատճառներով դեռ չեն քննվել: Այս պահին, ըստ նրա, պաշտպանական խումբը քննարկում է նաև այլ միջնորդություններ ներկայացնելու հարց: 

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13.00-ին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել