Վրաստանի ՆԳ նախարարն ասել Է, թե երբ պաշտոնաթող կլինի |armenpress.am|
07:37 - 28 հունիսի, 2019

Վրաստանի ՆԳ նախարարն ասել Է, թե երբ պաշտոնաթող կլինի |armenpress.am|

armenpress.am։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որի պաշտոնաթողությունը գրեթե մեկ շաբաթ Թբիլիսում պահանջում են հազարավոր բողոքավորներ, ասել Է, որ իր պաշտոնից կհեռանա, հենց որ իր անձը վնաս հասցնի կառավարող թիմին:

Թբիլիսիում հանրահավաքների մասնակիցները Գախարիային մեղադրում են հունիսի լույս 21-ի գիշերն ակցիան դաժանորեն ցրելու մեջ, այն ժամանակ ՆԳՆ-ն ակցիայի մասնակիցների դեմ կիրառել Է արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Ոստիկանությունը ցրելու գործողությունն սկսել Է խորհրդարանի շենքի գրոհին դիմադրելուց երկու ժամ անց: Անկարգությունների հետեւանքով տուժել 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան:

«Ինձ համար պաշտոնաթողությունը խնդիր չԷ, ես կարող եմ հեռանալ վաղը, վաղը չԷ մյուս օրը կամ մյուս օրը չԷ մյուս օրը: Ես այստեղ նստած չեմ պաշտոնաթողության կամ ոչ պաշտոնաթողության պատճառով: Ես այստեղ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ լուծել բոլոր կոնկրետ խնդիրները…

Հենց որ ես՝ որպես այս (ՆԳՆ-ի ղեկավարի – խմբ.) դիրքում գործող մարդ, վնասաբեր գործոն դառնամ թիմի համար, մենք կլուծենք այդ հարցը»,- ասել Է Գախարիան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է ինքը մնում այդ պաշտոնում, չնայած մարդկանց պահանջին, հաղորդել Է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել