ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագծին |armenpress.am|
18:09 - 04 դեկտեմբերի, 2020

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակցություն ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագիծը դեկտեմբերի 4-ին կայացած նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է»,- ասաց Խոջոյանը:

 

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը:

Օրենքի նախագիծը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել