Ռուս զբոսաշրջիկների արտահոսքը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ |armenpress.am|
10:09 - 27 հունիսի, 2019

Ռուս զբոսաշրջիկների արտահոսքը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ |armenpress.am|

armenpress.am։ Վրացական ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի վրա բացասական ազդեցություն են ունենում բազմաթիվ արտաքին գործոններ, այդ թվում նաեւ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատման սպասումը: Այդ մասին ասված Է Վրաստանի ազգային բանկի՝ հունիսի 27-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Արժույթի փոխարժեքի վրա ազդում են տարբեր ներքին ու արտաքին գործոններ, այդ թվում եւ սպասումները: Համապատասխանաբար, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի սպասվող կրճատման վերաբերյալ տեղեկատվությունը վերջին օրերին արտացոլվել Է նաեւ արժութային շուկայում:

«Այս փուլում դժվար Է կանխատեսումներ անել, սակայն, նախնական հաշվարկների համաձայն, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատումը մնացած ժամանակաշրջանում Վրաստանի տնտեսության վրա կազդի մոտավորապես 200 մլն դոլարից մինչեւ 300 մլն դոլարի չափով: Այս արտաքին շոկը կազդի վճարային հաշվեկշռի վրա եւ, համապատասխանաբար, փոխարժեքի վրա»,-ասված Է կարգավորիչի հայտարարության մեջ:

Վրացական ազգային արժույթը, որը երկար ժամանակ տատանվում Էր 1 դոլարի դիմաց 2,68-2,70-ի շրջանում, հունիսի 25-ին հակառեկորդ Է սահմանել . լարիի փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել Է 2,82:

Լարին անկումը շարունակել Է նաեւ հաջորդ օրերին: Հունիսի 27-ին փոխարժեքը 2,84 լարի Է դոլարի դիմաց: Փոխարժեքն Էլ ավելի բարձր Է առեւտրային բանկերում եւ արժույթի փոխանակման կետերում, հաղորդլ Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել