Կենտրոնական բանկը մեկ շաբաթում պահուստավորել է շուրջ 50 մլն դոլար |armenpress.am|
09:43 - 27 հունիսի, 2019

Կենտրոնական բանկը մեկ շաբաթում պահուստավորել է շուրջ 50 մլն դոլար |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 50 մլն դոլար է պահուստավորել:

Այս մասին կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիսի տնտեսական ցուցանիշներին և պահուստավորված գումարի թիվը հստակեցնելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

«Երբ դուք Ազգային ժողովում ելույթ էիք ունենում, 131 մլն էր հրապարակված թիվը, այդ օրը երեկոյան դարձավ 154 մլն, հետո նախորդ շաբաթվա վերջում դարձավ 171, հիմա՝ 185: Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում 50 մլն դոլար ներհոսել է մեր շուկա: Սա բավականին լավ ազդակ է»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել