ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփի՝ 4 նահանգներում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը |news.am|
10:11 - 12 դեկտեմբերի, 2020

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփի՝ 4 նահանգներում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը |news.am|

news.am: ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփի՝ 4 նահանգներում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը, հաղորդում է BBC-ը: 

Հայցում, որն անցած շաբաթ ներկայացրել է Տեքսաս նահանգը, պահանջ է ներկայացվում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները Ջորջիայում, Միչիգանում, Փենսիլվանիայում եւ Վիսկոնսինում:

Հայցին աջակցել են 18 նահանգների գլխավոր դատախազներ եւ 106 սենատոր-հանրապետականներ:

Սակայն Գերագույն դատարանը վճռել է, որ Տեքսաս նահանգն իրավունք չունի բավարարել հայցը:

Ըստ ներկայացված բողոքի՝ վերոնշյալ նահանգներում ընտրությունների արդյունքներն անօրինական են ընտրական գործընթացներում փոփոխությունների պատճառով, որոնք կոչված են օգնել ամերիկացիներին՝ իրենց քվեաթերթիկներն ուղարկել կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել