Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվեց ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ
15:51 - 08 հուլիսի, 2019

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվեց ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

Հուլիսի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվեց Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին։

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար՝ դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում։

Տիգրան Բալայանը վստահեցրեց գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները խթանելու, Նիդերլանդներում ֆրանկոֆոնիայի գաղափարները տարածելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել