Դեմարկացիան հսկայական պրոցես է, դա պետք է կազմակերպել իրավաբանորեն ճիշտ, այլապես մի քանի հազար հեկտար կկորցնենք. Վազգեն Մանուկյան |tert.am|
16:12 - 14 դեկտեմբերի, 2020

Դեմարկացիան հսկայական պրոցես է, դա պետք է կազմակերպել իրավաբանորեն ճիշտ, այլապես մի քանի հազար հեկտար կկորցնենք. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Դեմարկացիան շատ բարդ, իրավաբանական պրոցես է, GPS-ով էլ սահմաններ աշխարհում երբեք չեն գծվում, հատկապես, երբ ադրբեջանցիները շատ լավ աշխատել են ու մենք բան չենք արել, մտավորականների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հարցին, թե հայ-թուրքական այսօրվա սահմանի դեմարկացիան տևել է երեք տարի՝ 1968-71 թվականը, իսկ հիմա GPS-ով 5 րոպեում փորձում են դեմարկացիա անել, որը հակասում է այդ կանոններին:

«Սահմանազատման ժամանակ երկկողմանի հանձնաժողով է ստեղծվում, որոշվում են որոշ կետերի կոորդինատները, հետո գրվում է կոորդինատից կոորդինատ սահմանը, պետք է անցնի գետի ափով, թե ինչպես, որից հետո լինում է դելիմիտացիա, հետո կրճատում են կամ ասում են՝ այս կողմ իջեցնենք, որովհետև արոտավայր է, հետո այն հաստատվում  է և սահմանը ճշտվում է: Դա հսկայական պրոցես է, եթե մենք հիմա դա սկսենք, մենք մեզ կորուստ ենք ունենալու և մի քանի հազար հեկտար կորցնելու ենք: Հիմա դրա ժամանակը չէ, դա պետք է կազմակերպել իրավաբանորեն ճիշտ, ընդ որում, եթե վեճեր են առաջանում երրորդ կողմ է լինում»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել