Ռուս խաղաղապահները Խծաբերդում են, հրամանի են սպասում՝ գնան, թե չգնան. համայնքապետը՝ գյուղը հանձնելու տեղեկությունների մասին |tert.am|
13:58 - 15 դեկտեմբերի, 2020

Ռուս խաղաղապահները Խծաբերդում են, հրամանի են սպասում՝ գնան, թե չգնան. համայնքապետը՝ գյուղը հանձնելու տեղեկությունների մասին |tert.am|

tert.am: Խծաբերդը հանձնելու մասին ես հիմա հստակ չեմ կարող ոչինչ ասել, բայց, իմ տեղեկություններով, ռուս խաղաղապահները հիմա այնտեղ են, հրամանի են սպասում՝ գնան, թե չգնան: Այս մասին հայտնեց Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը:

«Վերջին օրերի մարտերն անսպասելի էին, ադրբեջանական կողմն էր հարձակվել, բայց այդ գյուղերը պետք է մնային հայկական կողմում, մինչդեռ հակառակորդ կողմն ասում է՝ գծված քարտեզով չի երևում, որ այդ գյուղերը պետք է հայկական կողմում մնան, այսպես են ասում, բայց ստույգ չգիտեմ»,-ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ գյուղի բնակիչները տարբեր տեղերում են՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, իսկ գյուղը 121 բնակիչ ունի: «Դե, եթե Հին Թաղերը հանձնվում է, Խծաբերդը պահելու իմաստ չկա, միակ գյուղն է լինում շրջանում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել