Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. էկոնոմիկայի նախարար |tert.am|
15:38 - 15 դեկտեմբերի, 2020

Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Ամուլսարի հանքը շահագործողը կարող է դառնալ համար մեկ հարկատուն: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում  ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով ապագայում Հայաստանի համար բարձր տնտեսական աճ ապահովելու պլանների մասին:

Հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը հարց էր ուղղել նախարարին՝ հետաքրքրվելով նախարարի՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքով: Վերջինս պատասխանել է, որ չի տեսել Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վնասների վերաբերյալ հաշվետվություն: «Ես մի կողմից գիտեմ վնասները, մյուս կողմից՝ օգուտները»:

Խոսելով ՀՀ-ում առհասարակ հանքերի շահագործման մասին և օրինակ բերելով Սոթքը՝ նախարարը նշել է. «Տեսանք, թե Հայաստանի Հանրապետության 4-րդ  հարկատուին կորցնելիս ինչ վայնասուն բարձրացրինք, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում, որ բացվի: Առաջին հարկատուին ասում ենք՝ դու մի բացվի, բայց չորրորդ հարտակուին կորցնելը ծանր ենք տանում»:

Նախարարը, ամեն դեպքում, ասել է, որ մարդկանց առողջությունն ամենից կարևոր բանն է համարում և տնտեսության զարգացումը հնարավորինս «կանաչ» ճանապարհով է տեսնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել