Հայտնաբերվել և վնասազերծվել է գրեթե 5 հազար պայթյունավտանգ առարկա․ Կոնաշենկով
 |shantnews.am|
23:03 - 15 դեկտեմբերի, 2020

Հայտնաբերվել և վնասազերծվել է գրեթե 5 հազար պայթյունավտանգ առարկա․ Կոնաշենկով |shantnews.am|

shantnews.am: 

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում:

«Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքները: Վերջին մեկ օրում մաքրվել է ևս 9.5 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 175 հա տարածք, ավելի քան 49 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 400 տուն և սոցիալական օբյեկտներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է գրեթե 5 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասել է գեներալ-մայորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել