ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին
 |armtimes.com|
20:52 - 18 դեկտեմբերի, 2020

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 17-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին։

Խաչատրյանը պահանջում է հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել։

Չհաջողվեց կապ հաստատել Տիրան Խաչատրյանի հետ, իսկ ՊՆ-ից չմեկնաբանեցին թե որն է հայց ներկայացնելու պատճառը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել