Ղարաբաղում ականի պայթյունի հետեւանքով զոհվել է ռուս զինծառայող
 |armtimes.com|
23:07 - 18 դեկտեմբերի, 2020

Ղարաբաղում ականի պայթյունի հետեւանքով զոհվել է ռուս զինծառայող |armtimes.com|

armtimes.com: Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի մոտակայքում ռուս սպա է զոհվել՝ ականի պայթյունի հետեւանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը՝ հստակեցնելով, որ վերջինս Միջազգային հակաականային կենտրոնի ականզերծման խմբի աշխատակից էր:

«Շուշի քաղաք տանող ճանապարհահատվածի ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել: Ծանր վիրավորում է ստացել ռուս զինծառայող, նրան օպերատիվորեն տրամադրվել է բժշկական օգնություն, սակայն հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է ստացած վնասվածքներից »,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն ու հնարավոր աջակցություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել