Շիրակում իրականացվելու են ազդարարման և տարհանման ուսումնավարժական միջոցառումներ․ կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները
16:18 - 22 դեկտեմբերի, 2020

Շիրակում իրականացվելու են ազդարարման և տարհանման ուսումնավարժական միջոցառումներ․ կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները

Դեկտեմբերի 23-ին ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա միացյալ համայնքի Ջրաձոր բնակավայրում, իսկ դեկտեմբերի 24-ին ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Բենիամին համայնքում իրականացվելու են բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումներ, որի ընթացքում կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը

ԱԻՆ-ը նշված բնակավայրերի բնակչությանը հորդորում է չանհանգստանալ և ակտիվ մասնակցել ուսումնավարժական միջոցառումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել