Նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերն անձնագրեր կունենան. նախագիծ |hetq.am|
12:31 - 24 դեկտեմբերի, 2020

Նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերն անձնագրեր կունենան. նախագիծ |hetq.am|

hetq.am: Քաղաքաշինության կոմիտեն նոր կառուցվող և գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգ է մշակել։ Կոմիտեն կարծում է՝ այդ կարգով կունենան շենքերի ու շինությունների հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ տվյալներ պարունակող անձնագրեր:

Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Անձնագրավորումը՝ շենքերի տեխնիկական վիճակի, շահագործման (օգտագործման) պայմանների և սպառողական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կուտակման և պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթաց է լինելու։ 

Անձնագրավորման արդյունքում կազմվելու է շենքի անձնագիր։ Այն  լրացվելու է նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի և այլ տվյալների հիման վրա` քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից սահմանված օրինակելի ձևերին համապատասխան:

Անձնագրերում ներառված տեղեկատվությունն անհրաժեշտ է լինելու պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, շենքերի կառավարման մարմինների, ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերի համար՝ շենքերի պահպանման, անվտանգ շահագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու նպատակով:

Անձնագրավորման աշխատանքների իրականացման արժեքը և վճարման կարգը սահմանվելու են պայմանագրային հիմունքներով:

Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի պատասխանատուն հանդիսանալու է պետական կառավարման համակարգի այն մարմինը, որին ամրացված կամ ամրացվելու է տվյալ շենքը կամ շինությունը:

Նոր կառուցվող շենքի կամ շինության անձնագրավորման գործընթացն իրականացվելու է կառուցապատողի և շենքի կամ շինության նախագծային աշխատանքներն իրականացրած կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Իսկ գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվելու է տեխնիկական վիճակի հետազննության հիման վրա։

Անձնագրավորման համար, բացի շենքի և շինության տեխնիկական վիճակի հետազննության տվյալները, հիմք են հանդիսանալու նաև շենքի կամ շինության սեփականատիրոջ (բազմաբնակարան շենքի դեպքում՝ կառավարման մարմնի) մոտ պահպանված` շինարարության, նորոգման կամ վերակառուցման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական վիճակի նախորդ հետազննության եզրակացությունում, շինարարական աշխատանքների ավարտական ակտերում առկա տեղեկատվությունը: Ընդ որում, որոշակի տեղեկատվության կամ գծագրերի բացակայության դեպքում դրանք ենթակա են լինելու վերականգնման անձնագրավորման ընթացքում՝ չափագրման, հաշվարկների կամ հարցումների միջոցով:

Գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է դրանց սեփականատերերի, իսկ բազմաբնակարան շենքերի դեպքում՝ շենքի շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին:

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել