Բերդ քաղաքում կբացվի Թումո տուփ
22:34 - 24 դեկտեմբերի, 2020

Բերդ քաղաքում կբացվի Թումո տուփ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին Բերդ քաղաքում տեղի կունենա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների նոր նախագիծի՝ Թումո տուփի բացունը։

Թումո կենտրոնը հայտնում է, որ միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Թումո կենտրոնի և Գավառի Թումո տուփի աջակիցներ Կենտրոնական բանկի և Ամունդի-ԱԿԲԱ ընկերության ղեկավարությունը։

Թումո տուփ նախագծի նպատակն է փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով: Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի պատանիների համար։

Ուսանողները՝ ինքնուսուցման փուլը Բերդի Թումո տուփում անցնելուց հետո, ուղևորվելու են Թումո Դիլիջան՝ մասնագիտացված դասընթացներին մասնակցելու։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել նաև այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Օրեր առաջ  բացվել է առաջին Թումո տուփը Գավառում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել