Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ նրա պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին |hetq.am|
12:12 - 08 հուլիսի, 2019

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ նրա պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին |hetq.am|

hetq.am։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ դիմել են Մարտի 1-ի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին տեղեկությունը հաստատեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի հայտնել:

Նշենք, որ գործը դատաքննության նախապատրաստելիս դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխել էր ԼՂՀ ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ, սակայն վերաքննիչ դատարանն այս որոշումը բեկանել է: Քոչարյանն այս պահին նորից կալանքի տակ է:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր նաև կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Այս որոշումը ևս վերաքննիչ դատարանը բեկանել է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել