Թրամփն ստորագրել է տնտեսության խթանման միջոցների փաթեթը եւ 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը |armenpress.am|
10:10 - 28 դեկտեմբերի, 2020

Թրամփն ստորագրել է տնտեսության խթանման միջոցների փաթեթը եւ 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է 2021 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագիծը՝ մինչեւ 2,3 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով, որը ներառում Է տնտեսության խթանման՝ գրեթե 900 միլիարդ դոլարի փաթեթ՝ համավարակի կապակցությամբ: Դեկտեմբերի 27-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը:

Նախագահի կողմից այդ փաստաթղթին հավանություն տալը թույլ Է տալիս խուսափել այսպես կոչված «շաթդաունից»՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումից, որը կարող Էր սկսվել դեկտեմբերի 29-ին եւ կվերաբերեր մի քանի միլիոն պետական ծառայողների, եթե չընդունվեր ֆինանսավորման երկարաձգման մասին լրացուցիչ ժամանակավոր բանաձեւը:

Բացի դրանից, բյուջեի ընդունումը թույլ Է տալիս երկարաձգել համավարակի պայմաններում գործազուրկների օգնության երկու ծրագրերի գործողությունը, որոնց գործողության ժամկետը լրացել Է դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը: «Նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է H.R. 133-ը՝ օրինագիծ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա բյուջետային միջոցների հատկացման մասին, որը նախատեսում Է անհետաձգելի օգնության եւ միջոցների տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- հայտնել Է Դիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել