ԱՆ փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել Վրաստանի վթարից տուժածների մասին |shantnews.am|

12:03 - 08 հուլիսի, 2019

shantnews.am: ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ Վրաստանում հայկական ավտոմեքենայի վթարից տուժածների առողջական վիճակի մասին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հիմնական հետազոտություններն ավարտվել են, բայց հետազոտությունները դեռ շարունակվում են, այս ԲԿ-ում գտնվող հիվանդը՝ Մելանյան, գտնվում է դինամիկ հսկողության տակ:

«Ամեն ինչ արվում է, ամեն ինչ արվելու է, բժշկական կենտրոնում ոչ մի սարքավորման, մասնագետի պակաս չկա, ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպվելու է և իրականացվելու»,- ասաց նա:

Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց նաև Հայաստան տեղափոխված մյուս հիվանդների վիճակի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել