ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, չնայած Թրամփի վետոյին |armenpress.am|
14:19 - 29 դեկտեմբերի, 2020

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, չնայած Թրամփի վետոյին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն Է տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, չնայած այն բանին, որ ավելի վաղ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը վետոյի Էր ենթարկել այդ փաստաթուղթը:

Քվեարկության արդյունքների համաձայն, ստացվել Է դրա անդամների ձայների անհրաժեշտ երկու երրորդը:

Այժմ, օրինագծի շուրջ պետք Է քվեարկի Սենատը: Սպասվում Է, որ Կոնգրեսի վերին պալատը կկարողանա այն քննարկել արդեն դեկտեմբերի 29-ին:

Թրամփի վետոն հաղթահարելու համար յուրաքանչյուր պալատում օրինագծի օգտին պետք Է քվեարկի քվեարկողների երկու երրորդը:

Դեկտեմբերին ավելի վաղ Կոնգրեսի երկու պալատներն արդեն հավանություն Էին տվել այդ նախագծին, ընդ որում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ: Սակայն դեկտեմբերի 23-ին Թրամփը դրա վրա վետո Է դրել:

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ պաշտպանական բյուջեն ներկայիս տեսքով «նվեր կլինի Չինաստանին եւ Ռուսաստանին»:

Օրինագիծը նախատեսում Է 740,5 մլրդ դոլարի հատկացում Պենտագոնի գործունեության ֆինանսավորման եւ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության գծով պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ծրագրերի համար:

Բացի այդ, օրինագիծը դրույթ Է ներառում ռուսաստանյան «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարային նախագծերի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացման վերաբերյալ: Փաստաթուղթը նախատեսում Է նաեւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանում ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար: Մասնավորապես, նախագահին պատվիրվել Է պաշտպանական ծախսերի մասին օրենքի ստորագրումից հետո «հինգ կամ ավելի պատժամիջոցներ» սահմանել այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են C-400-ի ձեռքբերման գործընթացին:

Սակայն օրինագծի դեմ Թրամփի առարկումները կապված չեն այս պատժամիջոցների հետ: Նա, մասնավորապես, պայքարում Է 1996 թվականի հեռահաղորդակցությունների մասին օրենքի 230 հոդվածի չեղարկման համար, որը ինտերնետ-հարթակներն ազատում Է իրավական պատասխանատվությունից օգտատերերի կոնտենտ զետեղելու համար:

Նաեւ Թրամփը դժգոհ Է այն դրույթներից, որոնք կարող են դժվարացնել Աֆղանստանից եւ Գերմանիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել