Խորվաթիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է |azatutyun.am|
10:06 - 30 դեկտեմբերի, 2020

Խորվաթիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է |azatutyun.am|

azatutyun.am: Խորվաթիայում երեկ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվն աճում է: Վերջին տվյալների համաձայն՝ աղետի զոհ է դարձել առնվազն 7 մարդ, նրանց մեծ մասը՝ Գլինա քաղաքի մերձակայքում, որտեղ ավերվել է շենքերի շուրջ 90 տոկոսը: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, շատերն անհետ կորած են համարվում:

Ցնցումների ուժգնությունը 6,3 բալլ է կազմել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կմ հարավ-արևելք: Երկրաշարժը զգացել են բոլոր հարևան երկրներում:

Եվրամիության իշխանությունները խոստանում են Խորվաթիայի ժողովրդին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Շուտով երկիր կժամանի ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Ավերված բնակավայրերի շատ բնակիչներ ստիպված են գիշերել դրսում:

Նախորդ օրը նույն տարածքում 5,2 բալլ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել