Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 159738 դեպք, մեկ օրում գրանցվել է 329 նոր դեպք
11:01 - 01 հունվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 159738 դեպք, մեկ օրում գրանցվել է 329 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է,որ հունվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 159738 դեպք, որոնցից 143355-ն` առողջացած, 2828-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12870 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 595876 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1973 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 554 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել