Թրամփը մինչև մարտ երկարաձգել է որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման արգելքը |tert.am|
11:11 - 01 հունվարի, 2021

Թրամփը մինչև մարտ երկարաձգել է որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման արգելքը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2021թ. մարտի 31-ը երկարաձգել է  որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման դադարեցման մասին որոշման գործունեության ժամկետը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, որոշումը կայացվել է կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքներով պայմանավորված:

Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ անհրաժեշտության դեպքում ժամեկտը կարելի է երկարաձգել նայի մարտի 31-ից հետո:

Թրամփը շեշտել է, որ համավարակը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ ամերիկացիների եկամտի աղբյուրների վրա: Սպիտակ տան ղեկավարը արգերլքի վերաբերյալ որոշումը ստորագրել է 2020 թվականի ապրիլին և հունիսին: Դրանցից առաջինով Թրամփը 60 օրով արգելել էր գրին քարտեր տրամադրել դիմորդների կատեգորիաների մեծ մասին: Հունիսին այս արգելքը երկարաձգվել էր մինչ դեկտեմբերի վերջ: Բացի այդ, մինչև դեկտեմբերի 31-ը դադարեցվել էր այցագրերի H-1B, H-2B, H-4, L տիպերի և J կարգի փաստաթղթերի մեծ մասի տրամադրումը: Բոլոր այդ այցագրերն իրավունք են տալիս աշխատել ԱՄՆ-ում: ԱՄՆ նախագահն իր գործողությունները բացատրել է ամերիկացիների համար աշխատատեղեր փրկելու ցանկությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել