Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք
10:58 - 04 հունվարի, 2021

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք

Հունվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160220 դեպք, որոնցից 144831-ն` առողջացած, 2864-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 598705 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Այսպիսով` երեկ կատարվել է 1201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 740 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել