ԱՄՆ-ում ցանկանում են կրկնակի կրճատել Moderna-ի պատվաստանյութի չափաբաժինը |1lurer.am|
12:18 - 04 հունվարի, 2021

ԱՄՆ-ում ցանկանում են կրկնակի կրճատել Moderna-ի պատվաստանյութի չափաբաժինը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կառավարությունը դիտարկում է բնակչության որոշ մասին Moderna պատվաստանյութի կես դեղաչափը տրամադրելու հնարավորությունը, որպեսզի արագացնեն պատվաստումները երկրում: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է պատվաստումների դաշնային ծրագրի ղեկավար Մոնսեֆ Սլաուին CBS հեռուստաալիքի եթերում: 

Նրա խոսքով՝ ընթանում են բանակցություններ Moderna ընկերության ներկայացուցիչների և ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վերահսկման վարչության (FDA) հետ այդ հարցի շուրջ: Moderna ընկերության պատվաստանյութով պատվաստվելու դեպքում պահանջվում է երկու դեղաչափով ներարկում: 

«Մենք գիտենք, որ Moderna պատվաստանյութի դեղաչափի կրկնակի կրճատումը, որը ներարկվում է 18-55 տարեկան մարդկանց՝ երկու փուլով, թույլ կտա ավելի մեծ թվով մարդկանց իմունացիային հասնել դեղորայքի այն չափաքանակով, որը մենք ունենք»,- ասել է Սլաուին:

Նա նշել է, որ Moderna-ի պատվաստանյութի չափաքանակի կիսով չափ կրճատումը «ավելի պատասխանատու մոտեցում է, որը հիմնվելու է փաստերի ու տվյալների վրա»:  

ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ պլանավորում են մինչև 2020 թ. վերջը պատվաստել 20 մլն մարդու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել