Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 161415 դեպք, մեկ օրում գրանցվել է 361 նոր դեպք
11:03 - 08 հունվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 161415 դեպք, մեկ օրում գրանցվել է 361 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161415 դեպք, որոնցից 147961-ն` առողջացած, 2908-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 604686 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք: Ունենք 573 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 696 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել