Իրանն արգելել է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից պատվաստանյութերի ներկրումը |tert.am|
15:56 - 08 հունվարի, 2021

Իրանն արգելել է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից պատվաստանյութերի ներկրումը |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթ օրը շեշտել է, որ ինքը չի վստահում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում արտադրված դեղամիջոցներին և այդ երկրներից պատվաստանյութեր ներկրելու արգելք է սահմանվել, հայտնում է իրանական Mehr News Agency լրատվականը:

«Արգելվում է ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի ներմուծումը», - ասել է Խամենեին` հավելելով, որ չի վստահում ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում մշակված դեղերի որակին: Նա նշել է, որ արևմտյան տերությունները որոշ դեպքերում ցանկանում են պատվաստանյութն ստուգել այլ ժողովուրդների վրա` շեշտելով, որ հանրապետությունը պատրաստ է պատվաստանյութ գնել այն երկրներից, որոնց Թեհրանը վստահում է՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը:

Դեկտեմբերի 29-ին Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանում սկսվել է տեղական արտադրության պատվաստանյութի փորձարկման առաջին փուլը: Գործակալության տվյալներով՝ փորձարկումները տեղի են ունենում Թեհրանում, որի առաջին փուլի ընթացքում ներարկվելու են 56 կամավորներ: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է շուրջ 60 հազար դիմում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել