Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ի, ժամը 20:51-ի դրությամբ երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Ավելի վաղ, Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ին գրանցվել էր տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում էր մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում:
comment.count (0)