Երևանի Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ |armenpress.am|
12:21 - 19 օգոստոսի, 2024

Երևանի Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ |armenpress.am|

armenpress.am: Երևանի Մետրոպոլիտենում օգոստոսի 19-ին երթուղի է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ, որը կծառայի մոտ 3,5 տարի:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Սեդրակյանը նշեց, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Ըստ նրա՝ օգոստոսի 12-18-ը մետրոպոլիտենից օգտվել է 430 հազար 787 ուղևոր, կատարողականը կազմել է 100․1 տոկոս: Գիծ է դուրս բերվել 2712 շարժակազմ, որից՝ 593-ը երեք վագոնանի, 1146-ը՝ երկու վագոնանի և 973-ը՝ մեկ վագոնանի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել