Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը
10:03 - 11 հունվարի, 2021

Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը

Ոստիկանական ուժերի կողմից ապօրինաբար բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Այս մասին ասված է «Հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։

Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով փողոց դուրս եկած քաղաքացիներից ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։

«Հայրենիք» կուսակցությունը, ոստիկանական անօրինական գործողությունները դիտարկելով որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում, հետևաբար նաև դավաճանական գործունեության բաղադրիչ, պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել