Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության․ Սոֆյա Հովսեփյան |tert.am|
15:07 - 11 հունվարի, 2021

Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության․ Սոֆյա Հովսեփյան |tert.am|

tert.am: Ես կարծում և այդ մասին խոսել եմ, որ այս փուլում պետք է ժամանակավոր կառավարում կազմակերպել։ Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը և՞ս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Ես կարծում եմ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության։ ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին՝ երեք քաղաքական ուժերի և անկախ պատգամավորների որոշման արդյունքում։ Սկզբնական շրջանում անգամ առաջարկ արեցի խմբակցությունում, որ «Իմ քայլը»-ից լինի վարչապետը, բայց քաղաքական թիմը որոշեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում փոխել կառավարող ղեկավարին»,-ասաց նա՝ կարևորելով արտահերթ ընտրությունների արդար կազմակերպումը։

«Ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք կրկին արդար, անկաշկանդ ընտրություններ, առանց որևէ լծակ օգտագործելու, ճնշումներ գործադրելու՝ լեգիտիմ իշխանություն ընտրել, ապա պետք է այս պահին ժամանակավոր կառավարում ձևավորվի»,-ասաց Հովսեփյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել