hetq.am: «Այս պատերազմից հետո բոլորի մոտ հոգեբանական շոկային իրավիճակ է, ինչի արդյունքում պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը բարդացել է»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ըստ նրա՝ Սփյուռքում մամուլի ջախջախիչ մեծամասնությունը վերահսկվում է նախորդ ռեժիմի հետ առնչվող ուժերի կողմից, և այդ ուժերը ներկայացնում են իրենց այլընտրանքային իրականությունը:
«Օրինակ՝ եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում տեղի ունեցան մասսայական ցույցեր, բայց մենք գիտենք, որ դա իրականությունից շատ հեռու է»,- ասաց նա:
comment.count (0)