Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է, մինչդեռ առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված․ Քերի Քավանո |tert.am|
14:31 - 14 հունվարի, 2021

Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է, մինչդեռ առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված․ Քերի Քավանո |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն է, որ Պուտինը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Եռակողմ հանդիպման անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես հակամարտությունը լուծված է, իսկ դա այդպես չէ, առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված»,- թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ։

Քավանոյի խոսքով՝ «համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել