ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ |armenpress.am|
21:03 - 16 հունվարի, 2021

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Մենք բավականին ժամանակ է իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ ապացույցների հավաքագրում, գնահատում, գանգատի նախապատրաստման պրոցեսներ: Մոտակա ժամանակներում մենք պատրաստվում ենք ընդդեմ Ադրբեջանի ներկայացնել գանգատ: Այն ներառելու է բավականին մեծ շրջանակ՝ սկսած զոհերի, վիրավորների, տեղահանվածների իրավունքների պաշտպանության տրամաբանությունից մինչև կորցրած և վնասված գույքի վերաբերյալ պահանջները, որոնք կարծում ենք բավականին մեծաթիվ են»,-նշեց Կիրակոսյանը։


Նրա խոսքով` գանգատի մեջ նաև քննարկվելու են միջազգային իրավունքի բոլոր խախտումները՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումները, որը Ադրբեջանը թույլ է տվել պատերազմի ընթացքում արգելված մեթոդներով ու միջոցներով պատերազմ վարելու եղանակով:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել