aysor.am: Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, Aysor.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է գտնվում։
Հիշեցնենք, որ, ըստ Վարդանյանի կնոջ, վերջինս ձերբակալվել է սահմանին, երբ փորձել է Արցախից գալ Հայաստան։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
comment.count (0)