ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի
15:10 - 22 սեպտեմբերի, 2023

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է  Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց: Մասնավորապես,ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը:

ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին»,- ասվում է ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել