Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Սերբիայի արտաքին գործերի նախարարի հետ
12:18 - 09 հուլիսի, 2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Սերբիայի արտաքին գործերի նախարարի հետ

ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Իվիցա Դաչիչի հանդիպումը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ ուղենշելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ:

Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, մտքեր փոխանակեցին Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել