Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առկա իրավիճակը
05:57 - 10 հուլիսի, 2019

Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առկա իրավիճակը

Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակում այսօր՝ հուլիսի 9-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատել երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանը շվեդ գործընկերոջն է ներկայացրել մարդու իրավունքների խրախուսման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և դատաիրավական բսրեփոխումներին ուղղված ՀՀ քաղաքականությունը։ Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել մարդու իրավունքների օրակարգ ունեցող կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաջող զարգացող համագործակցությունը։

Շվեդ գործընկերոջ խնդրանքով՝ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը, Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել