«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն Իրանի հրավերով Թեհրանում են |factor.am|
12:44 - 26 հունվարի, 2021

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն Իրանի հրավերով Թեհրանում են |factor.am|

factor.am: «Թալիբան» շարժման քաղաքական պատվիրակությունը՝ Աբդուլ Ղանի Բարադարի ղեկավարությամբ այսօր առավոտյան ժամանել է Թեհրան։ Այս մասին, Irna գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Վերջինս նշել է, որ պատվիրակությունը Իրանի իշխանությունների հետ քննարկելու է Աֆղանստանում խաղաղության գործընթացը։ «Նրանք կքննարկեն Աֆղանստանում խաղաղության գործընթացն ու դրան առնչվող հարցեր»,- ավելացրել է Խաթիբզադեն։

Խաթիբզադեն շեշտել է, որ «Թալիբների» պատվիրակության այցը Իրանի արտգործնախարարության հրավերով է կայացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել