Բաքվում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտգործնախարարություն
 |azatutyun.am|
20:52 - 26 հունվարի, 2021

Բաքվում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտգործնախարարություն |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլիոնովի արտահայտությունների կապակցությամբ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորը հայկական լրատվամիջոցների հարցազրույցներում Ադրբեջանի պետության և ժողովրդի համար անընդունելի հայտարարություններ է թույլ տալիս։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նրա պահվածքը խստորեն դատապարտելի է համարել, նշելով, որ պատգամավորի հերթական սադրիչ քայլը հակասում է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել