armenpress.am: Թեհրանը պատրաստ Է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ «մեկ ժամ» անց, բայց սկզբում դա պետք Է անեն մյուսները: Այդ մասին հունվարի 27-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք միշտ ասել ենք՝ վերադարձեք ձեր պարտավորություններին, արդեն մեկ ժամ անց մենք կվերադառնանք մեր բոլոր պարտավորություններին»,-ասել Է Ռոհանին՝ հանդես գալով կառավարության նիստում, որը ցուցադրվել Է իրանական հեռուստատեսությամբ: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:
Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Բացի այդ, դեկտեմբերին Իրանում հաստատվել Է «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցը» օրենքը, որը կառավարությանը պարտադրում Է՝ կասեցնել միջուկային գործունեության՝ ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումները, զգալիորեն բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը, ինչպես նաեւ ցենտրիֆուգի հարստացման գործընթացում գործել միջուկային գործարքի դրույթներից դուրս: Հիմնական նպատակն Է՝ հասնել պատժամիջոցների եւ նավթի արտահանման սահմանափակումների չեղարկմանը եւ ֆինանսական գործողությունների իրագործմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)