Իսրայելական ցանկացած հարձակման դեպքում Իրանը գետնին կհավասարեցնի Թել Ավիվն ու Հայֆան. Իրանի բանակի խոսնակ |tert.am|
13:05 - 28 հունվարի, 2021

Իսրայելական ցանկացած հարձակման դեպքում Իրանը գետնին կհավասարեցնի Թել Ավիվն ու Հայֆան. Իրանի բանակի խոսնակ |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մամուլի խոսնակը զգուշացրել է, որ եթե իսրայելական հարձակում տեղի ունենա, Իրանը «կոչնչացնի» Թել Ավիվ և Հայֆա քաղաքները, հայտնում է Al Arabiaya լրատվականը:

Այս հայտարարությունը հաջորդել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավիի հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի դեմ ուղղված գործողությունների ծրագրերը վերանայվում են:

«Եթե Իսրայելն ամենափոքր սխալն անգամ թույլ տա Իսլամական Հանրապետության նկատմամբ, մենք կհարվածենք այն հրթիռային կայաններին, որոնք ըստ իրենց, օգտագործվելու են Իրանի դեմ հարձակման նպատակով, ինչպես նաև, հնարավորինս սեղմ ժամկետում հողին կհավասարեցնենք Հայֆան և Թել Ավիվը», - Ֆարս լրատվական գործակալությանն ասել է բրիգադային գեներալ Աբուլֆազլ Շեքարչին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել