shantnews.am։ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, Թովմասյանը պատասխանեց.
«Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որն ինչ-որ լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հետ ինչպե՞ս են աշխատում:
«Ի՞նչ է նշանակում՝ ինչպես ենք աշխատում: Աշխատում ենք հանգիստ, գործեր ենք մակագրում, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի էմասնակցում»,- ասաց նա:
Հարցին՝ ի վերջո, Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է թե՞ անդամ, նա արձագանքեց.
«Ես ՍԴ նախագահն եմ»:
Նա նաև նշեց, որ «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» հասկացությունների մեջ տարբերություն չկա, թեպետ դա ևս մի օր կարող է դառնալ ՍԴ քննարկման առարկա:
comment.count (0)