Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է թռնչաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ
17:57 - 30 հունվարի, 2021

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է թռնչաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հունվարի 30-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը լսել են թռչնաբույծների խնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծման հնարավորությունները․ ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ ներկայիս և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել