tert.am: Գերմանիայի բոլոր չափահաս բնակիչները մինչև 2021 թվականի երրորդ եռամսյակի վերջը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կստանա, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DW-ն։
Մերկելը նշել է, որ իր խոստումը կկատարվի նույնիսկ այն պարագայում, եթե Johnson & Johnson և CureVac պատվաստանյութերը, հակառակ սպասումների, հավանության չարժանանան Եվրամիությունում։
Պարբերականը նշում է, որ ընդհանուր առմամբ սպասվում է, որ Գերմանիան 83 մլն բնակչի համար պատվաստանյութի ավելի քան 320 մլն չափաբաժին ձեռք կբերի: Առաջին եռամսյակում նախատեսվում է ստանալ 18,3 մլն չափաբաժին պատվաստանյութ, երկրորդում՝ 77,1 մլն, երրորդում՝ 126,6 մլն, չորրորդում՝ 100,2 մլն:
comment.count (0)