Արցախում վարելահողերի կորստի պատճառով գյուղատնտեսության պետական աջակցության նոր ծրագիր է մշակվել |hetq.am|
14:19 - 04 փետրվարի, 2021

Արցախում վարելահողերի կորստի պատճառով գյուղատնտեսության պետական աջակցության նոր ծրագիր է մշակվել |hetq.am|

hetq.am: Արցախի Հանրապետությունում ցանքատարածությունների և Հայաստան ներկրվող հացահատիկի և հատիկաընդեղենի ծավալների կրճատմամբ պայմանավորված՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որով ցանկանում է խթանել հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրությունը։

Պետական աջակցության համապատասխան ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ 2019 թվականին պաշտոնական տվյալներով՝ Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հեկտար և Արցախից Հայաստան է ներկրվել 40 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն:

Այս նախագծով առաջարկվում է Հայաստանի բոլոր մարզերում 1-20 հա մակերեսով գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, առվույտի և կորնգանի, ինչպես նաև 0.5-20 հա լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի  էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված և ախտահանված սերմերի վաճառքի գնի տարբերակված սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի էկոնոմիկայի նախարարությունը։

Եթե Կառավարությունը հավանություն տա նախագծին, ապա նախարարության հաշվարկներով՝ այն կնպաս­տի Հայաստանում շուրջ 24,3 հազար հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի ցանքատարածությունների ապահովմանը, բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ մինչև 30 %-ով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել