«Մարտի 1-ի» գործը սառած է, դատաքննությունը ձգձգվում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ |tert.am|
08:23 - 03 հուլիսի, 2019

«Մարտի 1-ի» գործը սառած է, դատաքննությունը ձգձգվում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ |tert.am|

tert.am։ Վերաքննիչ դատարանի կողմից խախտումները դեռ չեն վերացել, և դատարանը շարունակում է իր կամայական մեկնաբանություններով խոչընդոտել և վնասել գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

«Ամսի 25-ին հրապարկված ակտով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվում է, գործը պետք է սկսվի նույն դատարանում, ընդհատման պահից, այսինքն` ներկայում առաջին ատյանի դատարանում պրոցեսը պետք է շարունակվի, սակայն Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումից հետո գործի նյութերը չի վերադարձնում առաջին ատյանի դատարան, որ այդ պրոցեսը սկսվի:

Պաշտպանական թիմին պարբերաբար մեղադրում են այն բանի մեջ, որ փորձ է կատարվում ձգձգել դատավարությունը, սակայն էս դեպքում մենք գործ ունեք հենց դատարանի կողմից ձգձգման հետ»,-նշեց Հովհաննես Խուդոյանը՝ հավելով, որ գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք:

Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու, քանի որ կային սահմանադրականության հետ կապված հարցեր, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանում այս փուլում գործի կարգավարության հետ կապված, որին ի պատասխան Վերաքննիչ դատարանը որոշման մեջ արձանագրել է, որ գործն իր վարույթում չի քննվում, իր կողմից քննվում են միայն բողոքները:

Պաշտպանները հիշեցրին, որ դատարանը պետք է կրկին անդրադառնա նաև խափանման միջոցի հարցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել