Ռոբերտ Քոչարյանի կողմից կաշառք ստանալու դրվագի մանրամասները՝ Սիլվա Համբարձումյանի պնդումներով |civilnet.am|
09:13 - 03 հուլիսի, 2019

Ռոբերտ Քոչարյանի կողմից կաշառք ստանալու դրվագի մանրամասները՝ Սիլվա Համբարձումյանի պնդումներով |civilnet.am|

civilnet.am։ Մարտի 1-ի անջատված գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումները հրապարակվել են «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։

Այդ որոշումներում մանրամասներ կան ինչպես 2008-ին սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառք ստանալու մեղադրանքների մասին։

Ռոբերտ Քոչարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով մասնավորապես նշվում է, որ 2008թ. փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում Սիլվա Համբարձումյանը մաս-մաս տվել է խոշոր չափի կաշառք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին։

Ռոբերտ Քոչարյանի դրվագով նշվում է, որ «կաշառքի իր մասնաբաժինը՝ առանձնապես խոշոր չափերի՝ 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՍՆ դոլար գումարը Քոչարյանը ստացել է 2008 թվականի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ»։ Ըստ մեղադրանքի՝ այս գումարից 2 մլն դոլարը տրամադրվել է կանխիկ, իսկ 1 մլն դոլարը՝ անկանխիկ տարբերակով։

Ավելին՝ civilnet.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել