Վճռաբեկ դատարանի խորհրդի նախագահի թեկնածուն ձեռնպահ մնաց հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնելու հայտարարությունների վերաբերյալ հարցերին պատասխանելուց
 |tert.am|
14:24 - 09 փետրվարի, 2021

Վճռաբեկ դատարանի խորհրդի նախագահի թեկնածուն ձեռնպահ մնաց հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնելու հայտարարությունների վերաբերյալ հարցերին պատասխանելուց |tert.am|

tert.am: Շատ լավ, գեղեցիկ եք ներկայացնում, ճիշտ խուսունավում եք անձնական կարծիք հայտնելուց որևէ գործով, ես այդ ամենը հասկանում եմ, բայց, օրինակ, «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել» արտահայտությանը Ձեր դիրքորոշում հայտնելն ինչ կողմնակալ կերպով կարող է դիտարկվել, երբ այդ հայտարարությունը հակաիրավական է, հակասահմանադրական է և ավելին՝ քրեորեն պատժելի է: Այս մասին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Վճռաբեկ դատարանի խորհրդի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի թեկնածության հարցը,  ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով թեկնածուին:

Լիլիթ Թադևոսյանը խնդրեց կոնկրետացնել հարցը, թե ինչին է կոնկրետ դա վերաբերում և նշեց. «Դուք ինձանից ակնկալում եք կոնկրետ պատասխան կոնկրետ գործով: Այո, ես կաշկանդված եմ դատավորի վարքագծի կանոններով, որոնք, ի դեպ, օրենսդիր մարմինն է ընդունել և սահմանել: Ես հակված չեմ քաղաքական գործի հայտարարությունը մեկնաբանելու և Ձեր հարցը դիտարկում եմ կոնկրետ գործի շրջանակում: Իմ կարծիքը, դիրքորոշումն այս կամ այն իրավական հարցի վերաբերյալ այն դատական ակտն է, որը ես կայացնում եմ»,-ասաց նա:

Շարունակելով՝ Քրիստինե Պողոսյանն ասաց, որ եթե հիմա հայտարարի, որ պատրաստվում է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և պատրաստվում է հակասահմանադրական ճանապարհով զավթել իշխանությունը, կստացվեր իր արած քայլին է խնդրում գնահատական, բայց ինքը ընդհանուր հարց է տալիս: Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ այդ հարցերի պատասխանը Քրեական օրենսգրքում կարելի է գտնել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել