tert.am: ԱՄՆ Սենատը սահամանդրական է համարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը, հաղորդում է РИА Новости-ն:
Սենատում սահամանդրականության հարցով քվեարկություն է տեղի ունեցել, և 56 սենատոր քվեարկել է դրա սահմանադրական լինելու օգտին, իսկ մյուս 44 հանրապետական սենատորները դեմ են եղել՝ ցույց տալով, որ նպատակ ունեն արդարացնելու Թրամփին։
Պաշտոնաթող նախագահին իմպիչմենտի ենթարկելու հարց նախկինում երբեք չի քննարկվել ԱՄՆ-ում, գործընթացն այժմ շարունակվում է:
comment.count (0)